Մեր Մասին

Ojit-ը ծնվել է հայկական օժիտի ավանդույթի հիման վրա՝ որպես խնամքի, ձեռագործության և մշակութային հիշողության արտահայտություն։

Ojit-ը վերաիմաստավորում է այն ծեսերը, որոնցով հայ կանայք սերնդեսերունդ պատրաստել են օժիտ՝ ձեռքով ասեղնագործած սփռոցներ, սննդարար ուտեստներ և սիրով փոխանցված իրեր։ Ամեն մի իր ընտրվել և պատրաստվել է մեծագույն նվիրումով՝ ի նշան մայրական հոգատարության, հեռատեսության և սիրո։

Այսօր Ojit-ը ներկայացնում է երկու խնամքով ընտրված հավաքածու՝

Ուտելի բարիքներ՝ արևով չորացրած մրգեր, լեռնային թեյեր և նախնյաց բաղադրատոմսերով պատրաստված քաղցրավենիքներ՝ պատրաստված մաքուր, բնական բաղադրիչներից՝ ավանդական մեթոդներով։

Տնային տեքստիլներ՝ ձեռքով ասեղնագործված անձեռոցիկներ և ժառանգական սփռոցներ, որոնք կրում են հայկական կանացի ձեռքի հմայքն ու նրբությունն։

 

Մենք ստեղծում ենք նրանց համար, ովքեր գնահատում են խնամքով պատրաստվածը։ Մեր յուրաքանչյուր ապրանքը պատմություն է՝ ծիրանենու այգիների, մետաքսե թելի, ձեռքերի և անցյալին նվիրված ապագայի մասին։